Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակցությունը պարտվել է Թյուրինգիայի տեղական ընտրություններում


Ընտրություններ Գերմանիայում, արխիվ
Ընտրություններ Գերմանիայում, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը պարտություն է կրել կիրակի օրը երկրի արևելքում գտնվող Թյուրինգիա երկրամասի խորհրդարանի` լանդթագի ընտրություններում:

Reuters-ի տեղեկություններով՝ առավելագույն թվով քվեներ` 28 տոկոս, ստացել է Ձախ կուսակցությունը: Քվեների 23 տոկոսով երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Մերկելի քրիստոնյա-դեմոկրատները Թյուրինգիայում կայացած ընտրություններում ավելի քան 22 տոկոս են ստացել` զբաղեցնելով երրորդ տեղը:

«Արևը ծագում է Արևելքում և շատ շուտով այն կլուսավորի ողջ Գերմանիան: Մենք արդեն իսկ կարողացել ենք երկրի արևելքը ներկել մեր կուսակցական գույներով: Մի քանի տարի հետո մեր կուսակցությունը իրական ժողովրդական ուժ կդառնա ողջ Գերմանիայի համար», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր ծայրահեղ աջերի կուսակցական ցուցակը գլխավորող Բյորն Հոքեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG