Մատչելիության հղումներ

Արգենտինայի նախագահը ընդունել է ընտրություններում իր պարտությունը


Արգենտինա - Ալբերտո Ֆերնանդեսը տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, Բուենոս Այրես, 27-ը հոկտեմբերի, 2019թ․
Արգենտինա - Ալբերտո Ֆերնանդեսը տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, Բուենոս Այրես, 27-ը հոկտեմբերի, 2019թ․

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին պաշտոնապես ընդունել է իր պարտությունը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում` շնորհավորելով իր մրցակից, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսին:

Քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ ձախակողմյան «Համընդհանուր ճակատ» դաշինքի առաջնորդ Ֆերնանդեսը ստացել է արգենտինացի ընտրողների ձայների 48, իսկ նախագահ Մակրին` 40 տոկոսը: Արգենտինիայի օրենսդրության համաձայն՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար բավարար է քվեների 45 տոկոսը:

«Ես ցանկանում եմ շնորհավորել ընտրյալ նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Ես քիչ առաջ զրուցել եմ նրա հետ և շնորհավորել այն հիանալի ընտրարշավի առթիվ, որ իրականացրեց նրա շտաբը: Վաղը ես նրան նաև նախաճաշի եմ հրավիրել` քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հարցը: Այս ամենը ես անում են հանուն Արգենտինայի, որպեսզի իշխանությունը փոխանցվի առանց խնդիրների: Միակ էական հարցը հենց դա է` Արգենտինայի ապագան և բարգավաճումը», - կեսգիշերին մոտ, դիմելով իր կողմնակիցներին, հայտարարում էր Մաուրիսիո Մակրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG