Մատչելիության հղումներ

Բելառուսցին մահապատժի է ենթարկվել մանկահասակ երեխայի սպանության համար


Արխիվային լուսանկար

Բելառուսի բնակիչներից մեկը մանկահասակ երեխայի սպանության համար մահապատժի է ենթարկվել: Վճիռը կայացվել է ի հեճուկս մահապատիժը չեղարկելու Եվրամիության բազմաթիվ կոչերին:

Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որը շարունակում է մարդկանց մահապատժի ենթարկել: Հերթական այդ վճիռը հրապարակվել է հոկտեմբերի 25-ին. 47-ամյա Վիկտոր Սյարխելն ու 26-ամյա Նատալյա Կոլբը մեղավոր են ճանաչվել իրենց ութ ամսական դստերը սպանելու համար: Հանցագործությունը տեղի է ունեցել անցյալ տարի:

Կոլբը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, ինչը Բելառուսում կանանց համար նախատեսված խստագույն պատժաչափն է:

Սյարխելը այս տարվա ընթացքում Բելառուսում մահապատժի դատապարտված երրորդ անձն է: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ 1991 թվականին անկախության հռչակումից ի վեր Բելառուսում մահապատժի է ենթարկվել 400 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG