Մատչելիության հղումներ

Սանտյագոյում ուրբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ


Չիլի - Բողոքի ցույցը Սանտյագոյում, 25-ը հոկտեմբերի, 2019թ.
Չիլի - Բողոքի ցույցը Սանտյագոյում, 25-ը հոկտեմբերի, 2019թ.

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ուրբաթ օրը երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ցուցարարները պահանջում են սոցիալական, սահմանադրական բարեփոխումներ, անցյալ տարի իշխանության եկած նախագահ Սեբաստիան Պինյերայի հրաժարականը:

Մոտ 18 միլիոն բնակչություն ունեցող հարավամերիկյան այս երկրում հակակառավարական ցույցերի պատճառ է դարձել մետրոյի տոմսերի գների բարձրացման մասին իշխանությունների որոշումը: Ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ակցիաները հետզհետե վերածվել են փողոցային անկարգությունների, որոնց ընթացքում մահացել է առնվազն 19 մարդ, 585 հոգի վնասվածքներ է ստացել:

Սանտյագոյում և մի շարք խոշոր քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG