Հոկտեմբերի 20-26-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: