Մատչելիության հղումներ

Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. մահացել է հրշեջ-փրկարար, կա մեկ վիրավոր


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարոթունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ԱԻՆ-ը հաղորդում է, որ հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG