Այսօր Մոսկվայում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է իր ադրբեջանցի նորանշանակ պաշտոնակից Ալի Ասադովին:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ, վարչապետերը քննարկել են տնտեսական և հումանիտար ասպարեզներում երկու երկրների համագործակցության հարցերը:
Մեդվեդևը շնորհավորել է Ասադովին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ասել է, որ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Ռուսաստանի օգնությանն ու աջակցությանը:
Մեդվեդևն ասել է, որ վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 25 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ երկրների մեջ: