Մատչելիության հղումներ

Թուրքիան ԱՄՆ-ից կպահանջի արտահանձնել քուրդ գեներալին


Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Քոբանի, արխիվ

Թուրքիան Միացյալ Նահանգներից կպահանջի արտահանձնել Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ հրամանատար գեներալ Մազլում Քոբանիին:

Անկարան պնդում է, որ քրդերի առաջնորդած Սիրիայի դեմոկրատական ուժերը և դրա հրամանատարները կապեր ունեն ահաբեկչական կառույց համարվող Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դժգոհությամբ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած նամակին կցված է եղել գեներալ Քոբանիի նամակը: Դա, ըստ Էրդողանի, անընդունելի է, ինչի մասին ինքն ասել է Թրամփին:

«Մազլում անունով այդ մարդը: Սա շատ հետաքրքիր է, նա ահաբեկիչ է, հետախուզման մեջ գտնվող անձ է: Սա ի՞նչ է նշանակում: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք արտահանձնման մասին երկկողմ պայմանագիր: Ուրեմն, Ամերիկան պարտավոր է այդ մարդուն մեզ հանձնել», - ասել է Էրդողանը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Թուրքիայի նախագահը հարցազրույցում նաև հաստատել է, որ Թրամփի հրավերով կմեկնի Վաշինգտոն և նոյեմբերի 13-ին կհանդիպի նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG