Մատչելիության հղումներ

Այսօր ՆԱՏՕ-ի նախարարներն Աֆղանստանի հարցն են քննարկելու


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Բրյուսելում, 24-ը հոկտեմբերի, 2019թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Բրյուսելում, 24-ը հոկտեմբերի, 2019թ.

Այսօր Բրյուսելում ավարտվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հավաքը:

Այսօր քննարկվում է Աֆղանստանի հարցը: Բացի այդ, օրակարգում նաև դաշինքի բյուջեի թեման է:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն օրեր առաջ այցելել է Աֆղանստան, որտեղ ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Աֆղանստանի անվտանգության ուժերին օգնություն տրամադրելու խոստմանը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկվա հանդիպման ընթացքում անդրադարձել են Սիրիայի իրադարձություններին:

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննարգետ Կրամպ-Կարենբաուերը երեկ քննարկման է ներկայացրել Սիրիայի հյուսիսում միջազգային համայնքի ջանքերով անվտանգության գոտի ստեղծելու ծրագիրը:

Նախարարի համոզմամբ, Ռուսաստանն այլևս առանցքային դերակատար է, հետևաբար՝ եթե «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակվելու է, ռուսները պետք է ներգրավվեն բանակցություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG