Մատչելիության հղումներ

Amnesty International-ն Իրանին կոչ է անում չեղարկել մարմնական պատիժը


Amnesty international կազմակերպության պատկերանշանը
Amnesty international կազմակերպության պատկերանշանը

Amnesty International-ն Իրանին կոչ է արել բարեփոխել քրեական օրենսգիրքը և չեղարկել մարմնական պատժի բոլոր տեսակները, այդ թվում՝ «մեղադրյալներին անդամահատելու նողկալի գործելակերպը»:

Իրավապաշտպան կազմակերպությունն այդ հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրանում Մազանդարան գավառի կենտրոն Սարի ավանում անդամահատել են 28 գողություն կատարած անձի ձեռքը:

«Ի կատար ածելով այդ աննկարագրելի դաժան պատիժը՝ Իրանի իշխանությունները գործադրել են կտտանք, որն արգելված է միջազգային օրենքներով», - հայտարարել է Amnesty International-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG