Մատչելիության հղումներ

Բաքվում ցուցարարներին բռնության ենթարկելով ձերբակալելու մասին տեսանյութերը մոնտաժի արդյունք են. Ադրբեջանի ՆԳՆ


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2019թ.
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, Բաքու, 19-ը հոկտեմբերի, 2019թ.

Բաքվում ցուցարարներին զանգվածաբար ծեծելուց և ձերբակալելուց հինգ օր անց Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ այդ մասին վկայող տեսանյութերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք «մոնտաժի» արդյունք են, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

«Որոշ անձինք, նկարահանելով ոստիկանության գործողությունները, մոնտաժել են դրանք Եվրոպայի երկրների իրադարձությունների հետ և տարածել սոցիալական ցանցերում», - հայտարարել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը՝ շնորհակալություն հայտնելով այն քաղաքացիներին, ովքեր չեն հավատացել այդ հերյուրանքին:

Անցած հանգստյան օրերին ադրբեջանական ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ընդդիմության ցույցը՝ ծեծելով և բռնության ենթարկելով ձերբակալել ավելի քան 60 մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերեմլիին, ով հայտարարել է, թե ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել:

Վաշինգտոնից մինչև Բրյուսել՝ Միջազգային կառույցներն ու քաղաքական ուժերը կոշտ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ ընդդիմադիր ցուցարարների դեմ գործադրված բռնությունների համար: Ալիևի վարչակազմը ցույցը տապալելու համար ոչ միայն զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական ուժի կիրառման է դիմել, այլ նաև փակել էր մետրոյի երեք կայարաններ՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից: Բացի այդ, կենտրոնական շրջաններում անջատվել էր ինտերնետային կապը, անգամ հարակից կինոթատրոններում չեղարկվել էին կինոդիտումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG