Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ 2006 տնտեսվարող սուբյեկտների է վերադարձվել 1 մլրդ 564 մլն 663 հազար 941 դրամ ԱԱՀ մնացորդ


ՀՀ ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ՊԵԿ շենքը Երևանում, արխիվ

Մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած և այդ ժամանակահատվածում որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) մինչև 5 միլիոն դրամ գումարների մնացորդը կազմել է 1 միլիարդ 564 միլիոն 663 հազար 941 դրամ, որը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից 2019-ի հոկտեմբերի 21-ին ամբողջությամբ վերադարձվել է 2 հազար 6 տնտեսվարող սուբյեկտների միասնական հաշվին: Այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

ՊԵԿ-ը նշում է, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին այս տարվա սեպտեմբերի 23-ի օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ «Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը ներառյալ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը մուտքագրվում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ունեցող հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG