Միջազգային ասպարեզում էլեկտրական ավտոմեքենաների նորանոր մոդելներ են ստեղծվում: Հիմնական միտումը մեծ հեռավորություններ անցնող էլեկտրամոբիլների մշակումներն են, որոնք չեն զիջի վառելիքով աշխատող մեքենաներին:
Բայց ճապոնական ընկերություններն աշխատում են փոքր ծավալների էլեկտրամոբիլներ ստեղծել, որոնք ավելի էժան ու մատչելի կլինեն գնորդների համար: Տոկիոյում այսօր բացված ցուցահանդեսին «Տոյոտա», «Նիսան» և այլ ընկերություններ ներկայացրել են կարճ տարածությունների համար նախատեսված, սահմանափակ արագությամբ, երկտեղանի մոդելներ, որոնք շատ հարմար են քաղաքային երթևեկության համար: