ՄԱԿ-ի տվյալներով` Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայի հյուսիսային շրջաններից ավելի քան 176 հազար մարդ է հեռացել, որոնցից 80 հազարը երեխաներ են:
Նրանց մի փոքր մասին հաջողվել է հասնել Իրաք, ապաստանել Իրաքի քրդաբնակ շրջաններում, իսկ մեծ մասը տեղավորվել է Սիրիայից Իրաք ընկած ճանապարհի բնակավայրերում: