Մատչելիության հղումներ

Ֆիշերներն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին


Հայաստանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 8,39 տոկոսը, այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանում էլ ֆիշերները գրոհել են օգտատերերի 13,87 տոկոսին՝ առաջին եռամսյակի 14,76 տոկոսի փոխարեն. այդ ժամանակ այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 10-րդ տեղն աշխարհում։

«Կասպերսկի» ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2019-ի երկրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու գրեթե 130 միլիոն փորձ, ինչը 18 միլիոնով ավելին է, քան առաջին եռամսյակում, ասված է հաղորդագրությունում:

Ինչպես նշում են փորձագետները, կիբերհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտատերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները՝ էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգտետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, չարձագանքեն կասկածելի առաջարկներին և չանցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսինջերների և կայքերի կեղծ հղումներով, չտրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիշինգային կայքեր այցելությունները կանխում է հակավիրուսում միացված «Հակաֆիշինգ» համակարգը, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG