Մատչելիության հղումներ

Թեհրանը դեմ է Թուրքիայի ռազմական ներկայությանը Սիրիայում


Աբաս Մուսավի
Աբաս Մուսավի

«Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը». այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Թուրքիայի և Սիրիայի միջև առկա խնդիրները պետք է հանգուցալուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով: Մենք դեմ ենք Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը: Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի», - նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG