Մատչելիության հղումներ

Քոչարյանը «Իզմիրլյանից» տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ


Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, նրա առողջական վիճակը նորմալ է, «Ազատությանը» հայտնեց Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:

Քոչարյանը իզմիրլյան բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 8-ին, որտեղ նաև վիրահատվել էր:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG