Qantas ավստրալական ավիաընկերության Boeing 787-9 տեսակի ուղևորատար օդանավը կատարել է առանց միջանկյալ վայրէջքի ամենաերկար չվերթը:
Ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին օդ է բարձրացել Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդակայանից և 19 ժամ 16 րոպե անց վայրէջք է կատարել Ավստրալիայում՝ Սիդնեի Քինգսդորֆ Սմիթ օդակայանում:
Qantas ընկերությունը մտադիր է իրականացնել ևս երկու նմանօրինակ չվերթ, նպատակ ունենալով պարզել երկարատև թռիչքների ազդեցությունն անձնակազմի և ուղևորների վրա:
Boeing 787-9 տեսակի ինքնաթիռը կարող է փոխադրել 242-ից 330 ուղևոր, սակայն այս փորձնական թռիչքի ընթացքում օդանավում եղել է ընդամենը 49 ուղևոր, ինչն անհրաժեշտ էր օդանավի քաշը սահմանափակելու և այն լրացուցիչ վառելիքով լիցքավորելու համար: