Մատչելիության հղումներ

Արյունալի միջադեպ Քաշմիրում


Հնդկաստանի բանակը պարեկություն է իրականացնում Քաշմիրում, արխիվ:
Հնդկաստանի բանակը պարեկություն է իրականացնում Քաշմիրում, արխիվ:

Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով սպանվել է առնվազն 7 մարդ՝ 4 խաղաղ բնակիչ և 3 զինծառայող: Երկու կողմերն էլ նշել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Պակիստանի բանակի խոսնակ գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրն ասել է, թե շփման գծի հնդկական հատվածից կրակ են բացել՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, ինչը պակիստանցիներին ստիպել է պատասխան կրակ բացել:

Ըստ Գաֆուրի, երեք խաղաղ բնակիչ և պակիստանցի մեկ զինվոր սպանվել են, հինգ մարդ վիրավորվել է, իսկ հնդկական կողմը, գեներալ-մայորի պնդմամբ, 9-ը զինվոր է կորցրել:

Հնդկաստանի բանակի գնդապետ Ռաջեշ Կալիան, իր հերթին, ասել է, որ կրակը բացել է պակիստանյան կողմը՝ թիրախավորելով հնդիկների պահակակետը:

Նրա փոխանցմամբ, զոհվել են հնդիկ մեկ զինվոր և երկու խաղաղ բնակիչ, ևս երեք բնակիչ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG