Մատչելիության հղումներ

Քրդերը պատրաստ են հեռանալ Սիրիայի հյուսիսից


Ռաս ալ-Այն ավանը ռմբահարվել է թուրքերի կողմից, 17 հոկտեմբերի, 2019թ.
Ռաս ալ-Այն ավանը ռմբահարվել է թուրքերի կողմից, 17 հոկտեմբերի, 2019թ.

Քրդերի առաջնորդած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ռեդուր Խալիլն այսօր ասել է, որ քրդերը կհեռանան Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջաններից այն դեպքում, եթե թուրքական բանակը չխոչընդոտի քրդական ուժերի և խաղաղ բնակիչների ապահով հեռացումը:

Այդպիսով, ըստ քրդերի, իրենք կկատարեն թուրք-ամերիկյան համաձայնագրով հայտարարված հրադադարի պահանջը: Դա քրդերի կողմից առաջին հայտարարությունն է Վաշինգտոնի և Անկարայի համաձայնության պահանջն ընդունելու մասին:

Տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունների համաձայն, Սիրիայի հյուսիսային շրջանի որոշ հատվածներում հրադադարի ռեժիմը չի պահպանվում:

Թուրքիայի արտաքին գործոց նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ասել է, որ «Անկարան չի ցանկանում լոկ մեկ ահաբեկիչ տեսնել այդ տարածքում»:

Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Սիրիայի խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG