Մատչելիության հղումներ

Այսօր Մոլդովայում ՏԻՄ ընտրություններ են


Մոլդովայում տեղական ընտրություններ են, Օրհեյ, 20 հոկտեմբերի, 2019թ.
Մոլդովայում տեղական ընտրություններ են, Օրհեյ, 20 հոկտեմբերի, 2019թ.

Այսօր Մոլդովայում տեղական իշխանության մարմինների ընտրություններ են:

Քաղաքացիները քվեարկությամբ ընտրում են մոտ 900 քաղաքների և ավանների ղեկավարների և ավելի քան 11 հազար տեղական խորհուրդների պատգամավորների:

Վարչապետ Մայա Սանդուն արևմտամետ «Նոր պլատֆորմ» կառույցից հավաստիացրել է, որ «ընտրությունները կլինեն ազատ և արդար, և սադրանքի դիմելու որևէ փորձ անմիջապես կկասեցվի ոստիկանների կողմից»:

Ենթադրվում է, որ մայրաքաղաք Քիշնևում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում կհաղթի ռուսամետ սոցիալիստ Իոն Չեբանը:

Մոլդովայի օրենքի համաձայն, ընտրությունները կայացած են համարվում, եթե քվեարկությանը մասնակցում է ընտրողների առնվազն 25 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG