Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը մեկնել է Աֆղանստան


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, արխիվ, Վաշինգթոն, 11 հոկտեմբերի, 2019թ.
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, արխիվ, Վաշինգթոն, 11 հոկտեմբերի, 2019թ.

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը նախապես չհայտարարված այց է կատարել Աֆղանստան:

Նա պետք է հանդիպի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ և այցելի այդ երկրում տեղակայված ամերիկացի զինծառայողներին:

Փորձագետների համոզմամբ, այցը վկայում է Աֆղանստանում 18 տարի տևող պատերազմում բեկում մտցնելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին: Միացյալ Նահանգներն Աֆղանստանում ունի մոտ 14 հազար զինծառայող:

Այցը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները սառեցրել է բանակցությունները թալիբների հետ:

Միացյալ Նահանգները մտադիր էր տուն վերադարձնել մոտ 5 հազար ամերիկացի զինվորներին, սակայն թալիբների իրականացրած ահաբեկչական գործողությունները Վաշինգտոնին ստիպել են չեղարկել գործարքը:

Աֆղանստանի ներքաղաքական վիճակը չափազանց անկայուն է: Սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրություններից հետո և՛ գործող նախագահ Գանին, և՛ նրա մրցակիցը՝ Աբդուլահ Աբդուլահը, պնդում են, թե հաղթել են:

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին հաղորդել է, որ հետաձգում է ընտրությունների արդյունքների հրապարակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG