Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը այցելել է Երվանդ Մանարյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան:

Քաղաքապետի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին:

Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ:

«Ինձ շատ եք ոգևորել թե՛ ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե՛ պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Հայկ Մարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG