Մատչելիության հղումներ

Զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Հայաստանի Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:

«Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է Զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղութ­յամբ առա­ջարկությունների ներկայացումը», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG