Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ահաբեկչության զոհ է դարձել երեք տասնյակ մարդ


Արյունալի ահաբեկչություն Աֆղանստանում, Նանգահարի նահանգ, 18 հոկտեմբերի, 2019թ.

Աֆղանստանում Նանգահարի շրջանում ուրբաթօրյա ավանդական աղոթքի ընթացքում ահաբեկիչները մզկիում երկու ռումբ են պայթեցրել:

Զոհվել է առնվազն 62 մարդ: Նանգահարի վարչակազմի անդամ Սոհրաբ Քադերին հայտնել է, որ կա առնվազն 100 վիրավոր:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ մեծ թվով հավատացյալներ մնացել են մզկիթի ավերակների տակ:

«Ուրբաթօրյա նամազն էր, բոլորը մզկիթում էին, հանկարծ պայթյուն որոտաց, շատերն են տուժել»,- ասել է ականատես Ինքելաբ Ջանը:

Նանգահարի նահանգի առողջապահության վարչության անդամ Զահիր Ադիլի փոխանցմամբ, ավելի քան երկու տասնյակ վիրավորների փոխադրել են Ջալալաբադի հիվանդանոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG