Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:

Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ, և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»:

Վարչապետը նշել է, որ Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, որովհետև մեր անվտանգային հարցերի համատեքստում որոշումներ են կայացվում նաև տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, շարունակելով. «Ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG