Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի քննությունը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, սեպտեմբեր, 2019թ․

Սահմանադրական դատարանը այսօր աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 407-րդ և 414․2-րդ հոդվածները վերաբերում են վճռաբեկ բողոքին ու այն վարույթ ընդունելու հիմքերին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահը և նրա պաշտպանները մի քանի դիմում են ներկայացրել բարձր դատարան:

Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է:

XS
SM
MD
LG