Բրյուսելում գումարված Եվրոպական միության գագաթնաժողովը Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Լագարդը նոյեմբերի 1-ից կփոխարինի Մարիո Դրագիին:
Լագարդը ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում, իսկ 2011 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 12-ը նախագահել է Արժությի միջազգային հիմնադրամը: