Մատչելիության հղումներ

Պուտինը Պետդումային առաջարկել է դուրս գալ ԽՍՀՄ-ի կողմից ստորագրված միջազգային մի փաստաթղթից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է դուրս գալ 1977 թվականին Խորհրդային Միության կողմից ստորագրված միջազգային մի փաստաթղթից, որը վերաբերում է միջազգային հակամարտությունների զոհերին և որոշում է՝ ով և ինչպես պետք է հետաքննի մարդու իրավունքների խախտումները պատերազմի ժամանակ:

Ըստ այդ արձանագրության, հետաքննությունը պետք է վարի 1949 թվականին ստեղծված միջազգային հանձնաժողովը:

Պուտինը հիմնավորել է, թե Ռուսաստանը չի ընդունում այդ հանձնաժողովի իրավասությունը՝ մտավախություն ունենալով, որ որոշ ոչ բարյացկամ երկրներ կարող են չարաշահել իրենց իրավասություններն ու այն ծառայեցնել քաղաքական նպատակների հասնելու համար: Թե որ երկրների մասին է խոսքը, նախագահական օրինագիծը չի հստակեցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG