Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել


Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Վաշինգտոնում, 20-ը հունիսի, 2019թ.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են մինչև այս տարեվերջ կրկին հանդիպել, այդ մասին այսօր հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները՝ ամփոփելով տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ կատարած վերջին եռօրյա այցը:

Ըստ հայտարարության, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը միջնորդներին տեղեկություններ են փոխանցել Աշխաբադում՝ ԱՊՀ խորհրդի նիստում տեղի ունեցած վերջին զրույցից, ինչպես նաև ներկայացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջ տանելու իրենց գաղափարները:

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահները նաև ողջունել են հատուկ մարդասիրական և անվտանգության միջոցառումներ ներդնելու հեռանկարը՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG