Մատչելիության հղումներ

Ոստիկան Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

«Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով», - մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի այսօր ստորագրած հրամանագրում, որը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկոյան հաղորդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տիգրան Առաքելյանի հոգեհանգստյան արարողությանը:

XS
SM
MD
LG