Մատչելիության հղումներ

Կապանում սողանքի հետևանքով երկհարկանի բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի
Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Այսօր ժամը 8:58 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950թ.) և Վլադիմիր (ծնված 1943թ.) Պ.-երի դիերը:

ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG