Մատչելիության հղումներ

Մերկելը վերստին Թուրքիային կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլերը վերստին կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Անգելա Մերկելն ընդգծել է, որ այդ ուղերձը վերջին օրերին մի քանի անգամ է փոխանցել պաշտոնական Անկարային: Այն, ինչ կատարվում է, մարդասիրական դրամա է, որը հսկայական աշխարհքաղաքական ազդեցություն ունի, հենց այդ պատճառով էլ Գերմանիան որոշել է ներկայիս իրավիճակում իսպառ դադարեցնել զենք-զինամթերքի մատակարարումները Թուրքիային, ասել է կանցլերը:

Պաշտոնական Բեռլինի այդ որոշմանը միացել են նաև Եվրամիության մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան:

Անցած տարի միայն Թուրքիան 45 միլիոն եվրոյի զենք-զինամթերք էր գնել Եվրամիության երկրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG