Մատչելիության հղումներ

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա


Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը այսօր ժամանել է Թուրքիա: Նա միանալու է ամերիկյան մեծ պատվիրակությանը, Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններում համոզելու դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում:

Այսօր նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հոկտեմբերի 17-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ռոբերտ Օ’Բրայենը մեկ ամիս առաջ է նշանակվել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG