Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հրապարակել են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները՝ սպիտակ ձիու վրա:
Լուսանկարները արվել են Կորեայի ձյունապատ Պատկու լեռների մոտ: Այսօրվա հրապարակումներում պետական թերթերը գրել են, թե երկրի առաջնորդի խորհրդականների համոզմամբ՝ նա պատրաստվում է մեծ գործողության:
«Ձիու վրա նրա արշավը դեպի Պատկու լեռ՝ մեծ իրադարձություն է կորեական հեղափոխության պատմության մեջ», - գրել է Հյուսիսկորեական մամուլը:
Նախորդ անգամ Կին Չեն Ընը Պատկու լեռներ էր գնացել 2017-ի վերջերին՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից օրեր անց, իսկ մի քանի շաբաթ անց, ամանորյա իր ուղերձում նա դուռ բացեց Հարավային Կորեայի հետ հարաբերություններն ու շփումները վերականգնելու համար: