Մատչելիության հղումներ

Երևանից Եվրոպա ավիատոմսեր՝ սկսած 30 եվրոյից. Ryanair-ը գալիս է Հայաստան


Ryanair ավիաընկերության օդանավ, արխիվ
Ryanair ավիաընկերության օդանավ, արխիվ

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, գալիս է Հայաստան։ Այս մասին այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայընը։

Լոուքոսթերի թռիչքները Երևանից կմեկնարկեն արդեն 2020-ի հունվարից։ Երևանից երեք նոր ուղղությամբ չվերթներ կիրականացվեն՝ Երևանի-Միլան, Երևան-Հռոմ և Երևան-Բեռլին ուղղություններով։

Ryanair-ը Գյումրու օդանավակայանից էլ է նախատեսում թռիչքներ։ Հաջորդ տարվա ամռանից կգործի Գյումրի-Մեմինգեն ուղությունը։

Ըստ Ryanair ընկերության ներկայացուցչի, դեպի Եվրոպա ավիատոսմերի արժեքը կսկսվի 30 եվրոյից։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG