Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը


Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը այսօր հրաժարական է ներկայացրել: Դա տեղի է ունեցել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի` Ֆեյսբուքում հնչեցրած կոչից մի քանի ժամ անց:

Սոցիալական ցանցում կատարված գրառմամբ՝ կառավարության ղեկավարը ֆեդերացիայի նախագահին հորդորել էր անհապաղ կերպով վայր դնել լիազորությունները:

Հրաժարականի պատճառը երկուշաբթի երեկոյան Սոֆիայի մարզադաշտում կայացած Բուլղարիա-Անգլիա հանդիպման ժամանակ արձանագրված միջադեպերն էին: Հանդիպման ողջ ընթացքում բուլղարացի երկրպագուները ռասիստական վանկարկումներ էին հնչեցնում Անգլիայի հավաքականի աֆրիկյան ծագում ունեցող խաղացողների հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG