Մատչելիության հղումներ

Բուլղարիայի վարչապետը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է պահանջել


Բուլղարացի երկրպագուները Բուլղարիա - Անգլիա խաղի ժամանակ, Սոֆիա, 14-ը հոկտեմբերի, 2019թ․
Բուլղարացի երկրպագուները Բուլղարիա - Անգլիա խաղի ժամանակ, Սոֆիա, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն այսօր կոչ է արել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովին անհապաղ հրաժարական ներկայացնել: Այդ մասին բուլղարական կառավարության ղեկավարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

Ֆեդերացիայի նախագահին ուղղված այս կոչի առիթը երկուշաբթի երեկոյան Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Անգլիա հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպերի շարքն է, որոնց պատճառով խաղը երկու անգամ ընդհատվել էր: Բուլղարացի երկրպագուները ռասիստական վանկարկումներ էին հնչեցրել Անգլիայի հավաքականի աֆրիկյան ծագում ունեցող խաղացողների հասցեին, տրիբունաներից պարբերաբար կապիկների բացականչությունների նմանակումներ էին լսվել:

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել էր հավաքականի անդամներին ռասիստական բնույթի միջադեպերի պարագայում դադարեցնել խաղը և լքել դաշտը: Այսօր, սակայն, պարզվել է, որ Անգլիայի հավաքականի խաղացողները երեկ հենց խաղադաշտում որոշել են չհետևել ֆեդերացիայի խորհրդին և ավարտին հասցնել հանդիպումը: Անգլիայի հավաքականը Բուլղարիայի նկատմամբ երեկ ջախջախիչ հաղթանակ է արձանագրել` 6:0 հաշվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG