Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը նախօրեին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը և Էրդողանը զրույցի ընթացքում գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք գլոբալ նախագծերի հաջող իրագործման առթիվ: Դրանց թվում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը:

XS
SM
MD
LG