Մատչելիության հղումներ

Պուտինը Էր-Ռիյադում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգի հետ


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Էր-Ռիյադում, 14-ը հոկտեմբերի, 2019թ․
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Էր-Ռիյադում, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էր-Ռիյադում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։

Ռուսաստանի նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագավորը մասնակցել են միլիարդավոր դոլարների ներդրումային պայմանագրերի ստորագրման արարողությանը, որոնք վերաբերում են տիեզերագնացության, մշակույթի, առողջապահության և նոր տեխնոլոգիաների ոլորտներին:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն «առանձնահատուկ կարևորություն է տալիս Սաուդյան Արաբիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի զարգացմանը»:

Մուհամեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային հիմնադրամը 10 միլիարդ դոլար է հատկացրել Ռուսաստանում համատեղ արտասահմանյան ներդրումային նախագծերի համար, ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG