Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում, Երևան, 7-ը հոկտեմբերի, 2019թ․

Այսօր նշանակված է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական հերթական նիստը, առայժմ հայտնի չէ, սակայն, արդյոք ինքը՝ նախկին նախագահը կմասնակցի դատավարությանը:

Անցած շաբաթ Հայաստանի երկրորդ նախագահը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և հիվանդասենյակից դեռ չի տեղափոխվել կալանավայր: Բուժհաստատության տնօրեն Արմեն Չարչյանը այսօր առավոտյան «Ազատությանը» փոխանցեց, որ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը:

Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Նախկին նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG