Մատչելիության հղումներ

Էկվադորի նախագահը ընդդիմության հետ գործարք է կնքել հանուն բողոքի ցույցերի դադարեցման


Էկվադորի ընդդիմությունն ու իշխանությունները պայմանավորվել են դադարեցնել բողոքի ակցիաները: Երկրում կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով նախագահ Լենին Մորենոն հրաժարվել է որոշումից, որով չեղարկվելու էր վառելանյութի պետական սուբսիդիան, ինչը հանգեցրել էր կտրուկ գնաճի:

Փաստաթուղթը երկրում աննախադեպ բողոքի ակցիաների տեղիք էր տվել, որը համարվում է ամենախոշորը վերջին տասը տարվա ընթացքում: Լարվածությունը մեղմելու նպատակով, Էկվադորի առաջնորդը նաև համաձայնել է քայլեր ձեռնարկել խոցելի խավին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Դրա դիմաց Մորենոն պահանջել է դադարեցնել բողոքի ակցիաները։

Մոտ երկու շաբաթ տևած անկարգությունների հետևանքով յոթ մարդ է զոհվել, բողոքի ակցիաների պատճառով կառավարությունը լքել է մայրաքաղաքը՝ հայտարարելով անժամկետ պարեկային ժամ։ Վառելիքի սուբսիդիան Էկվադորում սահմանվել է դեռևս 1970-ականներին: Դրանց չեղարկմամբ իշխանությունները փորձում են պայքարել երկրում ստեղծված ճգնաժամի դեմ:

Ավելի վաղ Էկվադորը Արժույթի միջազգային հիմնադրամից 4,2 միլիարդ դոլարի պարտք է ստացել, փոխարենը պարտավորվել է կրճատել պետական ծախսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG