Ուկրաինայի պաշտպանի օրվա կապակցությամբ Կիևում այսօր նախատեսված են զանգվածային ակցիաներ:
Ոստիկանության տվյալներով, մայրաքաղաքի կենտրոնում տեղի կունենա երկու երթ: Ակնկալվում է, որ ցուցարարների գլխավոր պահանջը կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում զիջումներից հրաժարվելը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են նաև պահանջել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանի հրաժարականը, ով անցյալ շաբաթ գրել էր, թե մարդիկ բողոքի ակցիաներին մասնակցում եմ փողի դիմաց:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է խաղաղության շուրջ բանակցություններում չգնալ անընդունելի զիջումների: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել ցուցարարներին չենթարկվել սադրանքների, որը հրահրում են մարդիկ, «ովքեր ցանկանում են խոսուն պատկեր ստեղծել ռուսաստանյան հեռուստատեսության համար», «նվեր չանել թշնամիներին» և չխախտել օրենքը:
Վերջին երկու շաբաթներին Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում ընդդեմ «Շտայնմայերի բանաձևի», որը նախատեսում է հատուկ կարգավիճակ տրամադրել անջատական շրջաններին և այնտեղ անցկացնել տեղական ընտրություններ: