Մատչելիության հղումներ

Թունիսի նախագահական ընտրություններում հաղթում է անկուսակցական իրավագետը


Թունիսի նախագահի թեկնածու Քաիս Սաիդ, Թունիս, 13-ը հոկտեմբերի, 2019թ․

Թունիսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ համոզիչ հաղթանակ է տանում իրավագիտության պրոֆեսոր, անկուսակցական Քաիս Սաիդը, որին աջակցում են իսլամիստներն ու ձախերը:

Սաիդը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր վերադարձնել «արաբական գարնան» արժեքները:

Նրա մրցակիցը մեդիամագնատ Նաբիլ Քարուին է, ով մինչև հոկտեմբերի 9-ը գտնվում էր կալանքի տակ՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու մեղադրանքներով:

Երկու թեկնածուներն էլ համարվում են նորեկներ քաղաքականության մեջ, փորձագետների գնահատմամբ՝ նրանց հաջողվել է հասնել երկրորդ փուլ երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման, գործազրկության մակարդակի աճի ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG