Կիրակի օրը Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթում է իշխող ուժը՝ «Օրենք և արդարություն» ազգայնական-պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է Յարոսլավ Կաչինսկին: 43,6 տոկոս քվեներով Կաչինսկիի առաջնորդած ուժը կստանա Սեյմի 460 տեղերից 239-ը, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն ձևավորել կառավարություն:
«Քաղաքացիական կոալիցիա» կենտրոնամետ միավորումը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 27,4 տոկոսը:
Ընդհանուր առմամբ Լեհաստանի խորհրդարան են անցնում հինգ քաղաքական ուժեր, ընտրություններին մասնակցության ցուցանիշը ռեկորդային է՝ 61 տոկոս:
«Օրենք և արդարություն» կուսակցությունը իշխանության է եկել 2015 թվականից, փորձագետների գնահատմամբ՝ Կաչինսկին հետզհետե ավելի է կոշտացնում իր կառավարումը: