Մատչելիության հղումներ

Պենտագոնի նախկին ղեկավարը զգուշացնում է, որ ԻՊ-ն կարող է վերակենդանանալ


ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մաթիսը զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով «Իսլամական պետության» խմբավորումները կարող են վերակենդանանալ:

«Մենք պետք է պահպանենք ճնշումը ԻՊ-ի վրա, որպեսզի նրանք չվերականգնվեն», - NBC-ի հարցազրույցում ասել է Մաթիսը:

Հարցազրույցի սեղմ տարբերակը հեռարձակվել է շաբաթ օրը, իսկ այսօր հեռարձակվելու է ամբողջական հարցազրույցը:

Ջեյմս Մաթիսը հրաժարական էր տվել ԱՄՆ-ի նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ու պաշտոնից վաղաժամկետ ազատվել էր այս տարվա հունվարի 1-ին: Նա քննադատել էր Թրամփի քաղաքականությունը Միացյալ Նահանգների հիմնական մրցակիցներ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ և անհամաձայնություն հայտնել Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումները դուրս հանելու որոշման կապակցությամբ, երբ Սիրիայից դուրս բերվեցին ամերիկյան զորքերի առաջին միավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG