Մատչելիության հղումներ

Պակիստանը փորձում է միջնորդի դեր կատարել Թեհրանի և Ռիյադի հարաբերությունները մեղմելու համար


Պակիստանի վարչապետ Իմրան Խանն այսօր ժամանել է Թեհրան՝ փորձելով աջակցել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարված հարաբերությունների մեղմացմանը: Իրանից նա մեկնելու է Սաուդյան Արաբիա: Իմրան Խանի այցելությունների մասին հաղորդում է Պակիստանի արտգործնախարարությունը:

Իրանի ու ԱՄՆ-ի սերտ դաշնակից Սաուդյան Արաբիայի վատ հարաբերությունները էլ ավելի սրվեցին, երբ հոկտեմբերի 11-ին պայթյուններ տեղի ունեցան Սաուդյան Արաբիայի ափերի մոտ նավարկող իրանական նավթատարի վրա: Թեհրանը դա «նենգ հարձակում» որակեց:

Անցած սեպտեմբերին հարձակման էին ենթարկվել Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG