Մատչելիության հղումներ

Ճապոնիայում ուժեղ թայֆունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել


Ճապոնիայում ուժեղ թայֆունի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի անհետ կորածներ կան: Այս տվյալները պաշտոնապես այսօր հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները:

«Հագիբիս» անվանումը ստացած թայֆունը ամենաուժեղներից մեկն է վերջին տասնամյակների ընթացքում: Հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառով ավելի քան 800 հազար բնակելի տներ հոսանքազրկվել են, դադարեցվել է գնացքների երթևեկությունը, հետաձգվել են հազարավոր ավիաչվերթներ:

Փրկարարական գործողություններում ներգրաված է 27 հազար զինծառայող, ուղղաթիռներ, նավեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG