Մատչելիության հղումներ

Կոնգոյում կործանված AN-72 օդանավում երկու ռուսաստանցի կար


AN-72 օդանավ, արխիվ
AN-72 օդանավ, արխիվ

Կոնգոյում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան կործանված AN-72 օդանավում ՌԴ երկու քաղաքացի կար, հրապարակվել են նրանց անունները: Սակայն պարզ չէ՝ նրանք զինվորակա՞ն են, թե՞ քաղաքացիական անձինք:

Ռազմատրանսպորտային այդ օդանավը սպասարկել է Կոնգոյի նախագահին: Ըստ «Ռոյթերզ»-ի, օդանավում 8 մարդ կար, ենթադրաբար՝ նախագահի թիկնապահները, վարորդը և օդանավի անձնակազմի 4 անդամները:

Անցած գարնանը Մոսկվան հաստատել էր, որ զինվորականներ է ուղարկում Կոնգո: ՌԴ ԱԳՆ-ն այն ժամանակ պարզաբանել էր, որ նրանք տեղացիներին օգնելու են վերանորոգել նախկին Խորհրդային Միությունից մնացած տեխնիկան:

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կոնգոյում են գտնվում «Վագներ» կոչվող ռազմականացված մասնավոր կազմակերպության վարձկաններ: Այդ կազմակերպությունը մամուլը կապում է Ռուսաստանի նախագահի մերձավորներից համարվող Եվգենի Պրիգոժինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG