Մատչելիության հղումներ

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները «բաց և անկեղծ» բանակցություններ են վարել


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր ասել է, թե բաց և անկեղծ քննարկում են ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ բարելավելու համար երկու երկրների հարաբերությունները:

Հնդկաստանի հարավային ծովափնյա քաղաքում անցկացված գագաթաժողովում Մոդիի և Ծինփինի առանձնազրույցը ժամերով շարունակվել է: Նրանք փորձում են հարթել երկու երկրների միջև տասնամյակներով շարունակվող անվստահությունը, մասնավորապես քննարկվել են սահմանային վիճահարույց հարցերը, Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ Չինաստանի ռազմական սերտ կապերը և երկկողմ առևտրատնտեսական խնդիրները:

Մամուլի համար նրանք հայտարարել են, որ լավ բանակցություններ են ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG